Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց առաջնորդները, շատ այլ առաջնորդներ դարձել են իմ ընկերները. Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.01.2026 | 14:49

Դավոսում ընթանում է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արարողության ժամանակ ունեցած ելույթում կրկին անդրադարձել է իր կողմից հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց առաջնորդները, այս առաջնորդներից շատերը դարձել  են իմ ընկերները»,- հայտարարել է Թրամփը։

Ինչ վերաբերում է Խաղաղության խորհրդին, ըստ Թրամփի՝ Մերձավոր Արևեքում խաղաղության գործընթացում 59 երկիր է ներգրավված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment