Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

22.01.2026 | 14:52

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովի հետ, հայտնում է Ադրբեջանի դեսպանատունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել պաշտպանության նախարարությունների գծով ադրբեջանա-ռուսական համագործակցության արդիական հարցերի շուրջ, քննարկել են 2026 թվականի շփումների և փոխադարձ այցելությունների ժամանակացույցը։

Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կառուցողական հանձնառությունը՝ զարգացնելու երկկողմ երկխոսությունը և համագործակցությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում՝ համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment