Դավոսում Ռյուտեն Ռուսաստանն անվանել է ՆԱՏՕ-ի գլխավոր թշնամի

Ռուսաստանը մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի համար գլխավոր սպառնալիքը։

Ըստ ՌԲԿ-Ուկրաինայի՝ այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում «ուկրաինական նախաճաշի» ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մեր գլխավոր թշնամին ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանն է։ Մենք տեսնում ենք, որ Չինաստանը կուտակում է իր ուժերը, բայց գլխավոր թշնամին Ռուսաստանն է», – հայտարարել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է Ուկրաինային ռազմական աջակցության, մասնավորապես՝ կործանիչների, ինքնաթիռների և զենքի մատակարարման անհապաղ անհրաժեշտությունը։

«Գիտեմ, որ Եվրամիությունը տրամադրել է 90 միլիարդ, բայց մենք գիտենք, որ այն կարող է ստորագրվել միայն ապրիլին կամ մայիսին», – հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

Leave a Comment