Կոսն ու Ալիևը Դավոսում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Կոսն ու Ալիևը Դավոսում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

22 հունվարի 2026 – 12:58 AMT

PanARMENIAN.Net – Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է APA-ն:

Կոսն ասել է, որ ԵՄ-ն սատարում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի իրագործմանը:

«Մենք համաձայնեցրել ենք Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքների ինտենսիֆիկացումը»,-ասել է նա:

Քննարկվել են նաև համագործակցության հնարավորությունները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկա, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններ, հումանիտար ականազերծում և այլ ոլորտներ։

Մարթա Կոսը հայտնել է, որ Եվրամիությունն պատրաստակամ է աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում, ինչպես նաև ներգրավվել Նախիջևանում իրականացվող երկաթուղային վերականգնման ծրագրերում։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment