Հունվարի 22-ին ծննդյան օրն է նշում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։
ՀԸՖ-ն սիրով շնորհավորում է տաղանդավոր մարզիկին և մաղթում առողջություն ու նորանոր բարձունքների նվաճում ։