Ինչո՞ւ էր զինվորն ինքնասպան եղել. 9 անձ ձերբակալվել է․ «Հրապարակ» – 5tv

Հունվարի 14-ին Վարդենիսի դիրքերից մեկում զինծառայող Վահան Պետրոսյանի դին էր հայտնաբերվել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ 

«Հրապարակի» տեղեկություններով՝ Պետրոսյանը առաջին օրն էր, որ դիրքեր էր բարձրացել և ինքնասպանություն է գործել, իրեն կցված զենքից իր վրա կրակելով։ Դիրքում նրա հետ գտնվող 9 անձ` ներառյալ դիրքի ավագը այս պահին ձերբակալված են։ Քննությունն ընթանում է ծառայակցին ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 

Զինծառայողների միջև վեճի պատճառը եղել է հաց ուտելուց հետո ամեն մեկն իր ափսեն լվանալու հարցը, որից հետո միմյանց հասցեի հայհոյանքներ են հնչեցրել։

Leave a Comment