Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոցն է. կա՛մ ունես վճարվող իշխանություն, կա՛մ գնված իշխանություն. Կոնջորյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի՝ վարչապետը պետք է ստանա 1 դրամ աշխատավարձ:

«Եթե պետության ղեկավարը չի վճարվում պետության կողմից, ուրեմն պարտական չէ ժողովրդին: 

Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է: Երբ Տաշիր Սամոյի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց վարչապետը ստանալու է 1 դրամ, իրենք պաշտպանում են կոռուպցիան, որովհետև բյուջեն ձեր օբշյակը չի, որ երբ ուզեք, ինչքան ուզեք հավելագրումներ անեք: 

Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է, որովհետև դու կա՛մ ունես վճարվող իշխանություն, կա՛մ գնված իշխանություն: Սա նշանակում է՝ դու ժողովրդի գրպանը մտնելու ես սև մուտքից: Էնքան պարզ է սա»,- նշել է Կոնջորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

207 դիտում

Leave a Comment