1․ Ինչպե՞ս կարող եմ դիմել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար։
-Երկու եղանակով՝ առցանց․ գրանցումն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով և թղթային․ դիմումները ներկայացվում են ԿԸՀ կամ որևէ ԸԸՀ։
2․ Ովքե՞ր կարող են դիմել։
-18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները։
3․ Եթե 2025 թվականին քաղաքացին մասնակցել է դասընթացին և ունի որակավորման վկայական, պե՞տք է մասնակցի։
-Քաղաքացին ինքն է որոշում մասնակցել, թե ոչ։ Վկայականը երեք տարի ժամկետով գործում է։
4․ Ե՞րբ են լինելու տեխնիկական սարքավորման մասնագետների դասընթացներ։
-Այս պահին նման դասընթաց նախատեսված չէ։
5․ Ինչպե՞ս կարող է քաղաքացին տեսնել վկայականն ուժի մեջ է, թե ոչ։
-ԿԸՀ կայքի մասնագիտական դասընթացներ հատվածում կա որոնման հնարավորություն, այստեղ պետք է գրել քաղաքացու անուն ազգանունը և տեսնել վկայականը, թե մինչև երբ է ուժի մեջ քաղաքացու վկայականը։
6․ Ինչպե՞ս կարող է քաղաքացին դառնալ ՏԸՀ անդամ։
-ՏԸՀ ձևավորելու իրավասությունը Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը երկու սուբյեկտի է վերապահել՝ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցություններին և ԸԸՀ-ներին։ Հետևաբար որակավորման վկայական ունեցող քաղաքացիները, ովքեր ցանկանում են ընդգրկվել հանձնաժողովում, պետք է դիմեն վերոնշյալ սուբյեկտներին։