
Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին սառեցված միջոցներից: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը:
«Միացյալ Նահանգներում մեր սառեցված ակտիվներից մնացած միջոցները կարող են նաև օգտագործվել մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահը։
Շնորհակալություն հայտնելով Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար՝ Պուտնը նշել է, որ Մոսկվան կպատասխանի, երբ Արտաքին գործերի նախարարությունը կքննարկի փաստաթղթերը և կխորհրդակցի ռազմավարական գործընկերների հետ: