Թրամփ. Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը

Թրամփ. Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը

22 հունվարի 2026 – 11:46 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Ես կարգավորել եմ Հայաստանի և Աբեր-բեջանի միջև պատերազմը», – հայտարարել է Թրամփը՝ սխալ արտասանելով «Ադրբեջան» տեղանունը, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր իրեն։

Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պետք է արժանանար Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ հայ-ադրբեջանական պատերազմը կարգավորելու համար։ Նա նաև անդրադարձել էր այդ գործընթացի վերաբերյալ Պուտինի արձագանքին։

Leave a Comment