Ֆրանսիան առաջարկում է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ Գրենլանդիայի տարածքում դաշինքի անդամ երկրների զորավարժություններ անցկացնելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ Ելիսեյան պալատում իր աղբյուրները վկայակոչելով։

«Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները փոխանցում են, որ Փարիզը Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ դրանց ընթացքում», – փոխանցում է CNN-ը։

Զորախաղերի հնարավոր ժամկետների մասին ամերիկյան լրատվամիջոցը չի հաղորդում։

Leave a Comment