Մտածում էի՝ դա փողոցային կռվի նման հեշտ է․ Արման Ծառուկյանը պատմել է իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտի մասին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտի մասին MMA-ում։

«Ես վախեցա, երբ անցկացնում էի առաջին պրոֆեսիոնալ մենամարտս։ Մտածում էի՝ դա հեշտ է փողոցային կռվի նման։ Բայց երբ տեսա վանդակը, վախեցա՝ մտածելով, որ կարող եմ պարտվել և ինձ կարող են նոկաուտի ենթարկել։

Բայց ինձ հաջողվեց հաղթել առաջին ռաունդում։ Ես հասկացա, որ պետք է մի քանի սիրողական մենամարտ էլ անցկացնել և վերադարձա սիրողական սպորտ։ Հետո դարձա Ռուսաստանի չեմպիոն, MMA-ի սպորտի վարպետ։ Հետո ինձ զանգեցին UFC-ից»,- պատմել է Արման Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնին տված հարցազրույցում։

Առաջին մենամարտն Արման Ծառուկյանն անցկացրել է 2015-ին և հաղթել ռուսաստանցի Շամիլ Օլոխանովին։

Leave a Comment