Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները, միայն թե ստանայի այդ գոտին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել ողջ կարողությունը՝ հանուն չեմպիոնական տիտղոսի։

Թեև Ծառուկյանը համարվում է լիգայի ֆինանսապես ապահովված մարտիկներից մեկը, լեգենդար Դեմետրիուս Ջոնսոնի հետ զրույցում նա ընդգծել է, որ սպորտային հաջողությունն իր համար առաջնային է։

«Այո, ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել։ Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները՝ միայն թե ստանայի այդ գոտին։ Դա իմ երազանքն է… Քանի՞ գոտի ունես դու։ Տասնհի՞նգ։ Ինձ գոնե երեք-չորսն է պետք»,- ասել է մարտիկը։

Աղբյուրը՝ armsport.am

Leave a Comment