Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը. նորեկների թվում է Հայաստանը

Մեկնարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության հիմնական փուլը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը:

Ռուբեն Նազարեթյանի սաներն ընդգրկված են B ենթախմբում, որտեղ կմրցեն Լիտվայի, Չեխիայի, Ուկրաինայի հավաքականների հետ:

Այս անգամ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալում է երեք երկիր` Լատվիան, Լիտվան ու Սլովենիան: Այս առաջնությանը երեք նորեկներ են մասնակցում, այդ թվում՝ Հայաստանը:

Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի, հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականների հետ։

Leave a Comment