Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն․ Դավիդյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախկին մարզիչ Մխիթար Դավիդյանը վստահություն է հայտնել, որ թիմի ավագն արդեն հասունացել է կարիերան Եվրոպայում շարունակելու համար։

«Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն, դրանում կասկած չունեմ։ Եթե «Կրասնոդարը» որոշի բաց թողնել Էդուարդին, վստահ եմ՝ ակումբն ունի պլան Բ։ Մուսաևը փորձառու մասնագետ է, ՌՊԼ-ում առաջին տարին չէ, որ աշխատում է, և կկարողանա լուծել այդ հարցը»,- նշել է Դավիդյանը Metaratings.ru-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքներով։

Leave a Comment