Թրամփը Դավոսում կհանդիպի Զելենսկիի, Ռյուտեի, ինչպես նաև Լեհաստանի, Եգիպտոսի և Բելգիայի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու իր այցի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Բելգիայի, Եգիպտոսի և Լեհաստանի առաջնորդների հետ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, որը Թրամփի պատվիրակության անդամ է։

Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ Բելգիայի, Եգիպտոսի և Լեհաստանի առաջնորդների հետ երկկողմ հանդիպումները կանցկացվեն փակ դռների հետևում։

Ավելի վաղ Թրամփը Դավոսում հանդիպել էր Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ։

Զելենսկու հետ հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հունվարի 22-ին։ Սկզբում Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հունվարի 21-ին, սակայն ավելի ուշ՝ լրագրողների հարցերին ի պատասխան, պարզաբանել է, որ սխալ է արտահայտվել և նկատի է ունեցել հունվարի 22-ը։

Leave a Comment