Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը չի կարծում, որ երկիրը որևէ պարտավորություն ունի «ցարական պարտքերը» մարելու համար, Պետդումայի նիստի շրջանակներում լրագրողներին ասել է ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը, փոխանցում է TASS-ը։
«Ինչպես ես հասկանում եմ, սա դատական հայց է։ Ռուսաստանում գլխավոր դատախազությունը ներկայացնում է պատասխանող կողմին բոլոր արտասահմանյան դատական հայցերում։ Անկեղծ ասած, ես մանրամասները չգիտեմ, բայց եթե դատական հայց հարուցվի, Ռուսաստանը անպայման կմասնակցի», – հայտարարել է փոխնախարարը։
Նախկինում Noble Capital RSD-ն դատական հայց էր ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ պահանջելով վճարել 225,8 միլիարդ դոլար՝ հիմնվելով Ռուսաստանի կայսրության օրոք թողարկված ինքնիշխան պարտատոմսերի ներքո երկրի ենթադրյալ պարտավորությունների վրա։ Պատասխանողների թվում են Ռուսաստանի Դաշնությունը, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը և Ազգային բարեկեցության հիմնադրամը։