Սպիտակ տուն. ԱՄՆ-ն հանձնառու է Գրենլանդիան ձեռք բերել բանակցությունների միջոցով

Միացյալ Նահանգները մտադիր չէ ուժ կիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, բայց հանձնառու է կղզին բանակցությունների միջոցով ձեռք բերելուն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։

«Մենք չենք պատրաստվում ուժով գրավել Գրենլանդիան, բայց մենք բացարձակապես հանձնառու ենք Գրենլանդիան խաղաղ, բանակցային գործընթացով ձեռք բերելուն։ Դա տեղի է ունենում հենց հիմա», – ասել է նա Fox News-ին։ «Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքը պարզ է. եկեք լավ գործարք կնքենք՝ ապահովելու համար, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան ձեռք բերի խաղաղ ճանապարհով»։

Լիվիտը նաև ընդգծել է, որ Թրամփի հայտարարությունները պետք է լուրջ ընդունել։ «Չպետք է կատակել Ամերիկայի հետ։ ԱՄՆ նախագահի խոսքերը, անշուշտ, կարելի է լուրջ ընդունել։ Կարող եք այդ մասին հարցնել Վենեսուելային կամ Իրանին», – ասել է նա։

Չորեքշաբթի օրը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն «շատ հիմար» է եղել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գրենլանդիան Դանիային վերադարձնելով, և որ իր երկիրը մտադիր է հասնել Գրենլանդիայի Դանիային փոխանցմանը՝ «Ոսկե գմբեթ» լայնածավալ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման համար։

Leave a Comment