Բոլոր այն քաղաքացիները, ովքեր 2022 թվականին չէին հասցրել հաշվառել իրենց ինքնակամ կառուցած շինությունները ստանում են հաշվառում իրականացնելու ևս մեկ հնարավորություն: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Երևանի Քաղաքապետարանից։
ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքի համաձայն հաշվառման նոր վերջնաժամկետ է սահմանվել 2026թ. դեկտեմբերի 31-ը:
Հարկ է նկատել, որ ինքնակամ շինության հաշվառումը դեռևս չի ենթադրում պարտադիր օրինականացում, սակայն այն անհրաժեշտ նախապայման է հետագա գործընթացի իրականացման համար:
Ինքնական կառույցների օրինականացման գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության 2006թ. թիվ 912-Ն որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/69959) սահմանված կարգով հաշվի առնելով նաև Երևան քաղաքի ավագանու կողմից հաստատված քաղաքի գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական միջավայրը:
Մանրամասները՝ տեսանյութում