Ալիևի որդին SOCAR-ում պաշտոն է ստացել

Քաղաքականություն

21.01.2026 | 22:59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Vestas Wind Systems ընկերության մարքեթինգի, հաղորդակցության, կայուն զարգացման և հասարակայնության հետ կապերի ավագ փոխնախագահ Մորտեն Դիրհոլմի հետ։ Ադրբեջանական Meydan TV-ին նշում է, որ հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը և Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիևը։

Սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարներում Հեյդար Ալիևը ներկայացված է որպես SOCAR-ի ներկայացուցիչ։ Ալիև կրտսերի պաշտոնը ընկերությունը չի նշում։

Սա քննարկումների առիթ է դարձել: Մի շարք վերլուծաբաններ ենթադրություններ են անում Իլհամ Ալիևի հնարավոր իրավահաջորդի մասին՝ նշելով վերջին ժամանակներում Հեյդար Ալիև կրտսերի ներկայության աճը պաշտոնական միջոցառումներին և հանդիպումներին: Ինքը՝ Իլհամ Ալիևը, 1994-ից 2003 թվականներին եղել է SOCAR-ի առաջին փոխնախագահը։

Պաշտոնական մարմինները որևէ հայտարարություն չեն արել այս հարցի վերաբերյալ։

Հեյդար Ալիևը Դավոսում հոր՝ Իլհամ Ալիևի հետ մի շարք այլ հանդիպումների է մասնակցել՝ չնայած կառավարությունում պաշտոնապես պաշտոն չունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment