Ովքեր են ընդգրկված Շվեյցարիա գործուղված կառավարական պատվիրակության կազմում․ վարչապետի պարտականությունները կկատարի Մհեր Գրիգորյանը

Հունվարի 21-22-ը աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) կգործուղվի Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը։ Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 21-ի որոշման մեջ։


 


Գործուղման մեջ գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունների կատարումը կդրվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:


 


Կառավարական պատվիրակության կազմում է ընդգրկված նաև Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:


 


 


Շվեյցարիա են մեկնում նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը,


Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։


 

Հիշեցնենք՝ հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment