Թալանել են բլոգերի տունը, գողացել են չհրկիզվող պահարանը

Թալանել են բլոգերի տունը, գողացել են չհրկիզվող պահարանը

Հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, թալանել en 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին, և նա հանրապետությունից բացակայում է։ Գողը կամ գողերը տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով, կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։ Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ հանցագործները տուն են մտել բակի կողմից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment