ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին։
Մասնավորապես Մեղրու լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Գնդեվազ-Կեչուտ, Նոյեմբերյան-Ոսկեպար, Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհները:
Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
