Ճանապարհների վիճակը ժամը 22-ի դրությամբ • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 21:58-ի դրությամբ ՀՀ տարածքում առկա են փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ, Գնդեվազ-Կեչուտ, Նոյեմբերյան-Ոսկեպար, Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են։

Մեղրու լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի ավտոճանապարհներում տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկի տարածաշրջանում ճանապարհները բուքով են։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment