Աշխարհի չեմպիոնը խոստովանել է, որ չի գիտեցել Պորտուգալիայի աշխարհագրական դիրքի և լեզվի մասին

«Բենֆիկայի» նախկին կիսապաշտպան, ներկայումս «Ռոսարիո Սենտրալի» կազմում հանդես եկող Անխել Դի Մարիան խոստովանել է, որ մինչև իր առաջին տեղափոխությունը չի գիտեցել Պորտուգալիայի աշխարհագրական դիրքի և լեզվի մասին։

Marca-ն, հղում անելով Telefé-ին, մեջբերում է արգենտինացու խոսքերը.

«Դա բարդ որոշում էր։ Երբեք չես կարող իմանալ, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Երբ ինձ զանգահարեցին, ես նույնիսկ չգիտեի՝ որտեղ է գտնվում Պորտուգալիան, իսկ հիմա շատ եմ սիրում Լիսաբոնը։

Ես տեղյակ չէի անգամ, որ այնտեղ պորտուգալերեն են խոսում։ Ինձ բացատրեցին, որ դա երկրի լավագույն ակումբն է, մեծ թիմ, որն ունի Չեմպիոնների լիգային մասնակցելու փորձ։ Դա տպավորիչ էր»,-ասել է Աշխարհի չեմպիոնը։

Հիշեցնենք, որ Դի Մարիան «Ռոսարիո Սենտրալից» «Բենֆիկա» էր տեղափոխվել 2007 թվականին և այնտեղ հանդես եկել մինչև 2010 թվականը։ Նա լիսաբոնյան ակումբ է վերադարձել նաև կարիերայի վերջում՝ 2023-2025 թվականներին։

Leave a Comment