Հայաստանի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձը պետք է կազմի 10 դրամ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։
«Առաջին հայացքից սա պարզապես 10 դրամ է, բայց ոչ միայն։ Սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է», – ասել է Կարապետյանը՝ ցույց տալով 10 դրամանոց մետաղադրամը։
Նա նախկինում հայտարարել էր, որ եթե Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված շարժումը իշխանության գա, Հայաստանի վարչապետը տարեկան կստանա 1 դրամ աշխատավարձ և չի ստանա պարգևավճար։
