Առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտնել Հռիփսիմե Հունանյանը, որ այսօր լքել է նաև 4 ամիս զբաղեցրած առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մասնագիտությամբ բուժքրոջ համար ամենայն հավանականությամբ ճակատագրական է եղել խորհրդարանի ամբիոնից արած սկանդալային հայտարարությունը՝ «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաև գլուխներ»: Ըստ մամուլում եղած լուրերի՝ երեկ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում նա խիստ քննադատության է արժանացել թիմակիցների կողմից, բայց խնդիրը լուծվել է այսօր Փաշինյանի ուղարկած sms-ով: Ի դեպ, այսօրվա հարցուպատասխանին Հունանյանը չի մասնակցել: