Պեսկովը հաստատել է Պուտինի և Վիտկոֆի վաղվա հանդիպումը Մոսկվայում


Միջազգային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հունվարի 22-ին հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման շփումները նախագահի օրակարգում են վաղը», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը նախատեսված է հունվարի 22-ին։

«Ես կհանդիպեմ Պուտինի հետ հինգշաբթի օրը. Ռուսաստանը խնդրել է հանդիպում», – ասել է Վիտկոֆը։

Նա նաև հայտարարել է, որ իր ուղևորության ընթացքում իրեն կուղեկցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։

Նա նաև հավելել է, որ վերջին շաբաթներին ռուս-ուկրաինական հարցում բազմաթիվ հաջողություններ են գրանցվել։


Leave a Comment