Յունիբանկն առաջարկում է գրանցվել FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստանալ 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

Երևանում այս տարվա ապրիլին կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին մինչև մարտի 31-ը գրանցվելու դեպքում` կտրամադրվի 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար

Յունիբանկն առաջարկում է գրանցվել FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստանալ 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար


ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում այս տարվա ապրիլին կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին մինչև մարտի 31-ը գրանցվելու դեպքում` կտրամադրվի 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։


Համաժողովը կանցկացվի ապրիլի 27–29-ը՝  Seven Visions Resort & Places, The Dvin համալիրում: Այս տարի համաժողովը կհամախմբի ավելի քան 500 մասնակից 30 երկրներից։ Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է:


Պանելային քննարկումների հիմնական թեմաներն են՝


• Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխում


• Արհեստական ​​բանականության կիրառումը բանկային ոլորտում


• Կենսաչափական և թվային նույնականացում


• Էլեկտրոնային առևտուր


• Տվյալների պաշտպանություն


• Իրական ակտիվների տոկենիզացիա


• Կրիպտոարժույթներ և բլոկչեյն տեխնոլոգիա


3-օրյա ծրագրը ներառում է նաև էքսկուրսիաներ, այցելություն գինեգործարան և գալա-ընթրիք: 


Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի են https://fintech360.io/  կայքում:

Leave a Comment