«Վերելք»․ ՈՒՏՈ՞ՊԻԱ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԱԶԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ)

«Վերելք»-ի նախորդ թողարկման ժամանակ նշվեց, որ ժողովրդի ազգակիր շերտը, որ դաժան հարվածներ է ստացել դարերի ընթացքում ու սոսկալիորեն նվազել` իր դիրքերը զիջելով ավերող լևանդին շերտին, այսօր արտաքին հակահայ ուժերի «հրետակոծության» թիրախում է։ Եվ օրակարգային է ազգակիր շերտի պահպանությունը, այլապես ժողովուրդը վերջնականապես կվերածվի մանկուրտացած ամբոխի։ Այնպես որ ազգակիրների միության հիմնումը կարող է փրկօղակի դեր կատարել։

Այնուհետև հարցի վերաբերյալ  պատկերացում ներկայացվեց՝ հենվելով համաշխարհային հաջողված փորձերի վրա։

Այս թողարկման ընթացքում հանգամանալի պարզաբանվում է Ազգակիրների միության էությունը՝  նկատելով, որ արտաքին ուժերը Հայաստանի իշխանությունների միջոցով  ձևավորում են իրենց հարմար ժողովուրդ, որը կլինի անազգ, անհայրենիք,  արմատներից կտրված, մանկուրտ։ Եվ որպես դրան դիմակայելու միջոց՝ առաջարկվում է ձևավորել մե՛ր ժողովուրդը` ազգային արժեքների հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment