Որպես քաղաքական օրակարգի մաս 2 առանձին կարգավորման գործընթաց ենք շարունակում և իրականացնում, երկուսում էլ ունենք շոշափելի հաջողություններ․ այս մասին ԱԺ-ում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական և հայ ադրբեջանական հարաբերություններին։
«Ասում ենք, որ սրանք մեկը մյուսով պայմանավորված չեն, բայց օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի»,-նշել է նա։