Մենք պատերազմի մեջ չենք և երբեք չենք պատերազմի Ռուսաստանի դեմ․ Իտալիայի վարչապետ

Իտալիան երբեք չի ներգրավվի Ռուսաստանի հետ բացահայտ զինված հակամարտության մեջ, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Il Giornale թերթին տված հարցազրույցում։

«Մենք պատերազմի մեջ չենք և երբեք չենք պատերազմի Ռուսաստանի դեմ, բայց խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ. դա երաշխիք է, որ մարդիկ կարող են ազատորեն որոշումներ կայացնել», – ասել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, Տայանին պաշտպանել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը։

Leave a Comment