Նախագահ Թրամփի «365 հաղթանակ՝ 365 օրում» ցուցակում, որն ընդգծում է ներքին քաղաքականության, տնտեսական աճի և արտաքին հարաբերությունների ոլորտներում գրանցված հիմնական ձեռքբերումները, ներառվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրած խաղաղության պայմանագիրը:
Թրամփի վարչակազմը Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը ներկայացրել է որպես պատմական դիվանագիտական նվաճում:
Հիշեցնենք, որ 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին պայմանագիրը՝ պարտավորվելով հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։
