«Ամենակարևորը, որ խիղճները մաքուր ու արդար լինեն». Տեր Արտաշեսը Մասյացոտնի թեմի հոգևորականներին, որոնց սպառնում են, քաջության կոչ է անում

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն այսօր հայտարարությամբ հանդես եկավ ու զղջման խոսք ասաց, որ երեկ սպառնալիքների ներքո ասել էր, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած տիրադավներին։

Aysor.am-ի հետ զրույցում Տեր Արտաշեսն ասաց, որ ամբողջ ճշմարտությունն արտացոլված է իր այսօրվա հայտարարության մեջ։

«Ոչ մի տող կամ միտք՝ այս կողմ կամ այն կողմ»,- նշեց Տեր Արտաշեսը։

Տեր Հայրը հանդիպել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ, փակագծեր, սակայն, չբացեց։

Տեր Արտաշեսը թեմի բոլոր հոգևորականներին, որոնց սպառնում են, քաջության կոչ է անում։

«Ամենակարևորը, որ խիղճները մաքուր ու արդար լինեն»,- ասաց Տեր Արտաշեսը։

Տեղեկությունները, թե երեկ հանդիպում է ունեցել թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հետ՝ Տեր Արտաշեսը հերքեց։

«Հանդիպումներ ունեցել եմ, բայց երեկ չեմ հանդիպել»,- հավելեց Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

Leave a Comment