ԱՄՆ-ն սկսել է կործանիչների տեղակայումը Մերձավոր Արևելքում – 5tv

Պենտագոնը սկսել է կործանիչների տեղակայումը Մերձավոր Արևելքում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ Թրամփը մեծացնում է ուժերը տարածաշրջանում, քանի որ դեռևս դիտարկում է Իրանին հարված հասցնելու տարբերակը։

Ըստ աղբյուրների՝ F-15E կործանիչները հունվարի 18-ին վայրէջք են կատարել Հորդանանում։ Ամերիկյան պաշտոնյաները նաև նշել են, որ տարածաշրջան կբերվեն ՀՕՊ լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ Patriot և THAAD զենիթահրթիռային համալիրներ, որոնք անհրաժեշտ են Իսլամական Հանրապետության կողմից հնարավոր պատասխան հարվածները հետ մղելու համար։

Leave a Comment