ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին


Հունվարի 20-ին Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։

381.jpg (160 KB)

ԱԳՆհաղորդագրության համաձայն՝ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով իր խոսքում ընդգծել է այս ձևաչափով պարբերական հանդիպումների նշանակությունը` որպես մշակութային երկխոսության կարևոր հարթակ։

478.jpeg (342 KB)

Դավիթ Կարապետյանն ընդգծել է պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման ու ուսումնասիրման գործում Հայաստանի կարևոր ներդրումը, ինչպես նաև այդ ուղղությամբ միջազգային ջանքերում ակտիվ ներգրավվածությունը։ Այս համատեքստում ընդգծվել է դեռ 1997 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում ընդգրկված Մատենադարանի դերը ոչ միայն հայկական ազգային հիշողության պահպանման, այլև մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային հանձնառության առաջմղման գործում։

382.jpg (166 KB)

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, այնուհետև այցելել ինստիտուտ՝ ուսումնասիրելու հին ձեռագրերի պահպանման ու մշակման ավանդույթները և ծանոթանալու ձեռագրագիտության առանձնահատկություններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

60 դիտում

Leave a Comment