Ուիթկոֆը հայտնել է, որ ծրագրում է հունվարի 22-ին հանդիպել Պուտինի հետ

Քաղաքականություն

21.01.2026 | 15:58

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 22-ին, գրում է Meduza-ն։

«Մենք պետք է  հանդիպենք Պուտինի հետ հինգշաբթի»,- ասել է Ուիթկոֆը CNBC-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Մոսկվա կմեկնի ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը խնդրել է ռուսական կողմը, ասել է Ուիթկոֆը Bloomberg TV-ին։

Ավելի վաղ ռուսական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին Ուիթկոֆի և Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի՝ Դավոսում կայացած հանդիպման մասին: ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ նրանց զրույցը տևել է մոտ երկու ժամ։ ԱՄՆ-ը մեկնաբանություններ չի արել:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը ծրագրում է հանդիպել Ուիթկոֆի հետ հինգշաբթի։

«Այո, իսկապես, վաղվա նման շփումները նախագահի օրակարգում են»,- ասել է նա ՌԲԿ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment