Ուիթքոֆը հույս ունի հունվարի 22-ին հանդիպել Պուտինի հետ. Reuters

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ հույս ունի հունվարի 22-ին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ։

«Մենք նախատեսում ենք հանդիպել նրա հետ հինգշաբթի օրը։ Ռուսաստանն է խնդրել [հանդիպումը]», — ասել է Ուիթքոֆը CNBC-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ բոլորը, պարզապես զգում եմ, որ բոլորը Ուկրաինայում խաղաղություն են ցանկանում», — ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է կրկին հյուրընկալել Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանակցողներ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։

Հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Դավոսում հանդիպել էր Ուիթքոֆի և Քուշների հետ։ Հանդիպումը փակ դռների հետևում տևել է ավելի քան երկու ժամ։

Leave a Comment