Անահիտ Ավանեսյանը՝ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Տիկին Հունանյանի այսօրվա քայլը խոսում է նրա մարդկային բարձր արժեքների մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականը։

«Քաղաքականությունը շատ պատասխանատու գործունեություն է և, այո, լինում են վրիպումներ, բայց ամենակարևորը՝ ունենալ քաջություն վրիպումների արդյունքում նաև ճիշտ դրան անդրադառնալ։ Կարծում եմ՝ այս քայլն էլ գնահատանքի արժանի է»,- հավելել է նախարարը։

Leave a Comment