ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր բան ու գործը թողած, վերջին ժամանակներում, ակտիվորեն տարածում է բլոգային տեսանյութեր ու ստատուսներ գրում:
Այս անգամ էլ նա որոշել է մի կրակոցով 2 նապաստակ որսալ՝ և՛ իր բլոգը կանի, և՛ «տիրոջը» կգոհացնի:
Նա իր էջում հրապարակել է սքրին՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ելույթից ու մեկնաբանություն գրել:
Կարապետյանն ասել էր՝ «պետք է ունենանք առաջնորդ, որ գնա ուրիշ երկրից «որս» բերի, երկիրը պահի». «որս»՝ նկատի ունենալով ռեսուրս։ Սրան անդրադառնալով էլ Ավանեսյանն իր անձնական էջում կիսվել է և մեկնաբանություն թողել՝ «Էն Քոչարյանի խփած առյուծը ի նկատի ունի՞»։
Ավանեսյանի հետևորդները սկսել էին իրենց մեկնաբանությունները թողնել ու ծաղրական «սմայլիկներ» դնել:
Միայն ֆեյսբուքյան օգտատերերից մեկը փորձել է նախարարին ուշքի բերել և մեկնաբանություն է թողել՝ «Դուք ձեր գործով զբաղվեք, թե չէ առանց դեղ մնացինք»։
Արմինե Մկրտումյան