Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:

Հիշեցնենք՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Այսպիսով, հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

Leave a Comment