ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում էր։ Այցի առանցքում Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության և հաստատման գործընթացն էր։
«IN Groupe» ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակում, որտեղ այս օրերին տպագրվում և հաստատվում են նոր կենսաչափական փաստաթղթերի առաջին օրինակները, Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների և տպագրության մասնագետների հետ։
Նոր փաստաթղթերի հաստատման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Աշխատանքները վերաբերում են այն խմբերին, որոնց համար մինչև այսօր միասնական և գործնականում կիրառվող փաստաթղթային լուծումներ չեն եղել։ Ի՞նչ փոփոխություն է սա բերում համակարգում և ի՞նչ հնարավորություններ են բացվում քաղաքացիների ու օտարերկրացիների համար. ներկայացնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։