Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 48,7% է՝ 2024 թվականի 48%-ի դիմաց

21 Հունվարի, 2026

2025 թվականի արդյունքներով տնտեսական աճը կազմել է 5,5%-6%: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ասաց, որ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,3%, իսկ գնաճային միտումները մոտ են եղել թիրախային ցուցանիշներին՝ 3% մակարդակում:

2025 թվականի արդյունքներով, կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 48,7% մակարդակում՝ 2024 թվականի 48%-ի դիմաց։

Նշենք, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պարտքը կազմում է 14,5 մլրդ դոլար՝ ավելի քան կրկնակի ավել՝ 2018 թվականի ցուցանիշից։

Leave a Comment