21 հունվարի 2026 – 11:36 AMT
PanARMENIAN.Net – Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել է, որ Փարավանի լեռնանցքում, որը հանդիսանում է Հայաստանի հետ կապող ճանապարհային հատված, ներկայում փակ է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ըստ գերատեսչության հրապարակած տեղեկատվության՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական ճանապարհի 94-110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում, բքի և թույլ տեսանելիության պատճառով սահմանվել է երթևեկության սահմանափակում։
Նշվել է նաև, որ նույն եղանակային պայմանների հետևանքով փակ է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը։