Որոշել եմ ինքնաբացարկ հայտնել ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելուց․ Հունանյան – Նորություններ 21.01.2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել Առողջապահության մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հրաժարվել է իշխող կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին մասնակցելուց։

«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց», – գրել էՀունանյանը։ 

Leave a Comment