Ալիև. Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցումը զուգահեռ է ընթանում

Ալիև. Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցումը  զուգահեռ է ընթանում

21 հունվարի 2026 – 11:20 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում՝ «Եվրասիայի տնտեսական ինքնության որոշումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ, անդրադառնալով ՀՀ հետ կարգավորմանը, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցումը զուգահեռ է ընթանում:

«Անշուշտ, այս գործընթացները կավարտվեն միաժամանակ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասել է նա, հայտնում է APA-ն:

Նա հավելել է, որ եթե հնարավոր չլինի հասնել նպատակներին տարածաշրջանում, Ադրբեջանը չի կարողանա ձգտել գլոբալ իրադարձությունների:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության ձևավորումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է նաև, որ TRIPP նախագծի շրջանակում ստեղծելու են նոր տրանսպորտային միջանցք:

Leave a Comment