
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իրանի հասցեին սպառնալիքով՝ խոստանալով երկրի երեսից ջնջել ամբողջ երկիրը, եթե իր կյանքին վտանգ սպառնա:
«Ես նախազգուշացրել եմ, որ եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը օդ կթռչի, նրանք կջնջվեն երկրի երեսից»,- ասել է նա՝ մեկնաբանելով NewsNation-ի հաղորդավարի պնդումը, որ Իրանը սպառնում է Թրամփին։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա։