Հունվարի 20-ին ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի 1-ին զանգվածի 47-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ 23։14-ին։ Այրվել է «Daewoo» մակնիշի ավտոմեքենան։
