Պարագվայը կլինի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, բայց ֆինանսական ներդրում չի կատարի, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներին հրավիրել էր միանալ դրան։
«Պարագվայը կլինի լիիրավ հիմնադիր անդամ, սակայն այն որևէ ներդրում չի կատարի», -ասել է արտգործնախարարը։
Ռամիրես Լեսկանոն հավելել է, որ Պարագվայը կխթանի երկխոսությունը՝ հակամարտությունների դեպքում երկարատև խաղաղության հասնելու համար։