Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների նախավերջին խաղափուլը․ հայտնի են առաջատարները


Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։


 


Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Տիգրան Հարությունյանը և Արսեն Դավթյանը:


 


Արթուր Դավթյան – Կարեն Գրիգորյան, Արամ Հակոբյան – Զավեն Անդրիասյան և Մանուէլ Պետրոսյան – Մամիկոն Ղարիբյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


 


Այսպիսով, վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:


 


Արամ Հակոբյանը ունի 4.5 միավոր:


 


Կանանց առաջնությունում հաղթել են Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Անգելինա Միրաքյանը։


 


Աննա Խաչատրյան – Մարիամ Ավետիսյան և Անահիտ Մկրտչյան – Լիլիթ Կասինյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


 


Կանանց առաջնությունում առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր։ 


 


Անի Ավետիսյանը ունի 5.5 միավոր։


 


Վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 21-ին՝ ժամը 15:00-ին:

Leave a Comment